ԱԳ նախարար. «2013թ.–ն նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմամբ»
Ամփոփելով արտաքին քաղաքականության ոլորտում նախորդ տարում իրականացված աշխատանքները՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, թե 2013թ.–ն նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմամբ։
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցին, արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանը տարվա ընթացքում շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքերը։
«Միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի կողմից որդեգրած դիրքորոշմանն առ այն, որ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը չունի այլընտրանք, և կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են, և դրանցից որևէ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը»,–նշել է նախարարը։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Նալբանդյանն ասել է, որ դրանց առանց նախապայմանների կարգավորումը Հայաստանի սկզբունքային մոտեցումն է։

7or.am