Լրահոս

22.01.2014 17:05


Էդվարդ Նալբանդյանը չի սահմանափակվելու Պերու, Պանամա և Կուբա այցելություններով

Էդվարդ Նալբանդյանը չի սահմանափակվելու Պերու, Պանամա և Կուբա այցելություններով

Ինչպես տեղեկացրել էինք, հունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցեր կատարեց Պերու, Պանամա և Կուբա։ Հայաստանի համար ոչ էական նմանատիպ երկրներ նրա այս այցելությունները համացանցում քննարկումների, ինչպես նաև հումորի առարկա էին դարձել։ Բայց պարզվում է, որ Է. Նալբանդյանը ոչ միայն չի փոշմանել, այլև պատրաստվում է լայնացնել իր շրջագայությունների աշխարհագրությունը։

–Լատինական Ամերիկայի բոլոր այդ երկրները կարևորագույն են,–այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Է. Նալբանդյանը՝ ավելացնելով, որ ծրագրում է լինել բոլոր այն երկրներում, որտեղ դեռ չի եղել։

Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին՝ ՀՀ–ն անվանափոխել Արևելյան Հայաստան, ԱԳ նախարարն ասել է.

–Չկա՛ նման հարց. ԱԳՆ-ն նման հարց չի քննարկել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը