«Ժնև–2» կոնֆերանսի արդյունքները Սիրիայում կդրվեն հանրաքվեի։ Այս մասին, «ИТАР–ТАСС»-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուհալլեմը՝ ելույթ ունենալով Մոնտրեում կայացած բաց կոնֆերանսին։
«Միայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն որոշելու երկրի ապագան»,–ասել է նա։ Մուհալլեմը հայտարարել է նաև, որ ոչ ոք իրավունք չունի լեգիտիմացնելու կամ հետ կանչելու Սիրիայի նախագահին կամ կառավարությանը, բացի այդ երկրի քաղաքացիներից։ ԱԳՆ ղեկավարի այդ արտահայտությունն ուղղված էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, որը րոպեներ առաջ պնդում էր, որ Բաշար Ասադը չի կարող լինել անցումային կառավարության մեջ։
«Աշխարհում ոչ ոք այդպիսի իրավունք չունի. այդ իրավունքը բացառապես Սիրիայի ժողովրդինն է»,– ընդգծել է Մուհալլեմը։
«Ժնև-2»–ի արդյունքները կդրվեն հանրաքվեի