Սիրիայում բախման կողմերը պատրաստ չեն ճկունություն ցուցաբերել
Սիրիայի կառավարությունը և Սիրիայի ընդդիմության ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, որոնք մասնակցում էին «Ժնև-2» կոնֆերանսին, պատրաստ չեն բավարար ճկունություն ցուցաբերել բախման խաղաղ կարգավորման համար։ Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, կարծում են սիրիական փորձագետները։ Նրանց կարծիքով կողմերից ամեն մեկը կոնֆերանսի է ժամանել սեփական օրակարգով, որոնք շփման եզրեր գրեթե չունեն։ Սիրիայի տեղեկատվության նախկին նախարար Մահդի Դահլալլինի խոսքերով՝ պաշտոնական Դամասկոսը միջազգային հանրությունից օգնություն կպահանջի ահաբեկիչների դեմ պայքարի համար։
«Սիրիայի կառավարական պատվիրակության համար «Ժնև-2»-ն ամբիոն է, որտեղից նա կարող է հրապարակել իր տվյալները, քանի որ մինչ այդ Սիրիայի կառավարությունը միջազգային տեղեկատվական մեկուսացման մեջ է եղել»,–կարծում է նախկին նախարարը։ Սիրիական ընդդիմությունն իր հերթին հակառակը կփորձի անել՝ այն, ինչ չի կարողացել անել զենքի միջոցով՝ դատաստան կտեսնի սիրիական պետության և նրա կառույցների հետ։
Դամասկոսի համալսարանի միջազգային իրավունքի մասնագետ Իսամ Թակրուրին նշել է, որ բախման սկզբնական կարգավորման համար անհրաժեշտ է, որ մի շարք պետություններ և կոնֆերանսի մասնակից երկրները վերջացնեն աջակցել ահաբեկիչներին։ Ընդդիմությունը դժվար թե կարողանա ազդել Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների վրա։ Սիրիայի քաղաքական մեկնաբան Խայան Սալմանը նշել է, որ Իրանի, ինչպես նաև ընդդիմադիր Ազգային կոալիցիայի այլ ներկայացուցիչների բացակայությունը կոնֆերանսին բացասաբար կազդի կոնֆերանսի արդյունքների վրա։