Լրահոս

22.01.2014 23:12


Կլիչկոն ու Յանուկովիչը հանդիպել են

Կլիչկոն ու Յանուկովիչը հանդիպել են

Այսօր նախագահական նստավայրում հանդիպել են Ուկրաինայի ընդդիմադիր «УДАР» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն և այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Վերջինից Կլիչկոն պահանջել է դադարեցնել ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից ուժի կիրառումը։

Յանուկովիչն էլ առաջարկել է բանակցությունները տեղափոխել վաղը, իսկ մինչ այդ հետ կանչել դավոսյան գագաթնաժողովին մասնակցող վարչապետ Ազարովին:

Ավելի քան երեք ժամ տևած դռնփակ հանդիպման ժամանակ առաջարկվել է նաև Գերագույն ռադայի արտահերթ նիստ հրավիրել և անվավեր ճանաչել քաղաքացիների իրավունքները սահմանափակող՝ հունվարի 16-ին ընդունված օրենքները:

Այսօր ավելի վաղ Կլիչկոն հայտարարել էր, որ Յանուկովիչի իշխանությունն անցել է բոլոր սահմանները, և մահացած ցուցարարների արյունը նրա ձեռքերին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը