«Տիգրան Սարգսյանը որոշել է վաճառել այն ամենը, ինչ հնարավոր է վաճառել»
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է.
«Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ այսօր Կառավարության նիստի օրակարգում քննարկվելու է որոշման նախագիծ, ըստ որի՝ աճուրդի կհանվեն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում պահվող արժեքավոր իրերը, մասնավորապես պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից և պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից բացի՝ մնացած արժեքները կհանվեն աճուրդի:
Ինչպես ասում են՝ «Էս էլ, ու պըլծ»: Ինչպես երևում է, Տիգրան Սարգսյանը որոշել է կյանքի կոչել «քարից հաց քամելու» կարգախոսը, այսինքն՝ վաճառել այն ամենը, ինչ հնարավոր է վաճառել` հաշվի չառնելով դրա պետական նշանակությունը, ռազմավարական կարևորությունը:
Մի պահ ենթադրենք, թե Տիգրան Սարգսյանին ազատել են աշխատանքից: Ի՞նչ կթողնի իր հետևից: Դաժան պատկեր է ստացվում. կունենանք ամբողջովին կաթվածահար եղած տնտեսություն, 4,5 մլրդ դոլարի արտաքին պարտք, ոսկու դատարկ գանձարան և հիմա՝ նաև թանկարժեք մետաղների և քարերի դատարկ գանձարան»:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում