Լրահոս

23.01.2014 11:31


«Հայաստանի իշխանությունները, ընդհակառակը, հիմա են էժան գնով վաճառում, որ հետո թանկով գնեն»

«Հայաստանի իշխանությունները, ընդհակառակը, հիմա են էժան գնով վաճառում, որ հետո թանկով գնեն»

Ոսկու վաճառքն այս պահին ձեռնտու է երկրի տնտեսությա՞նը, թե՞ Տիգրան Սարգսյան անձին։
Վերջին տարիների ընթացքում ոսկու մեկ ունցիայի գինը կազմել է 1900-2000 ԱՄՆ դոլար: Այսօր արդեն ոսկու գինը իջել է և հասել, համապատասխանաբար, մոտ 1200-1250 ԱՄՆ դոլարի: Ու հենց այս պահին իշխանությունները որոշեցին վաճառել եղած ոսկու պաշարները: Ոսկու միջազգային շուկային քիչ թե շատ ծանոթ մարդիկ հասկանում են, որ ոսկու գնի շեշտակի անկման ժամանակ պետք է ավելացնել սեփական պաշարները` հետագայում գնի աճի պարագայում այն շահավետ վաճառելու համար: Հայաստանի իշխանությունները, ընդհակառակը, հիմա են էժան գնով վաճառում, որ հետո թանկով գնեն: Այստեղ երկու հարց է ծագում`
1. Ոսկու վաճառքն այս պահին ձեռնտու է երկրի տնտեսությա՞նը, թե՞ Տիգրան Սարգսյանի անձին:
2. Թալանը պոզով-պոչո՞վ է լինում:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը