Լրահոս

23.01.2014 20:42


Պաղեստինի նախագահը պատրաստ է հանդիպել Իսրայելի վարչապետին և ելույթ ունենալ Քնեսեթում

Պաղեստինի նախագահը պատրաստ է հանդիպել Իսրայելի վարչապետին և ելույթ ունենալ Քնեսեթում

Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբբասը պատրաստ է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում։ Այս մասին, «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ, իսրայելցի լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է Մահմուդ Աբբասը։ Մերձավորարևելյան քաղաքականությանը նվիրված կոնֆերանսին ընդառաջ, որն ամեն տարի անցկացվում է Թել–Ավիվի համալսարանում, Պաղեստինի առաջնորդն ասել է. «Ես դեմ չեմ ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարանականների առջև և պատրաստ եմ դա քննարկել. բացի այդ, շատ հնարավոր է, որ Նեթանյահուն երբևէ հրավիրվի Պաղեստին խորհրդարանում ելույթ ունենալու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը