Արևելյան Հայաստանի Հանրապետությունը և «Գորշ գայլերը»
Ինչպես հայտնի է, օդիոզ ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանն առաջարկել է Հայաստանի Հանրապետությունը վերանվանել և դարձնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն։ Դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում ֆուտբոլի գնդակի վերածած իշխանությունների մոտ «հայրենասիրական» փուլ է սկսվել։
Աշոտյանի առաջարկն ամբողջությամբ տեղավորվում է Սերժ Սարգսյանի՝Գյուլիստանի պայմանագրին Զորի Գայկովիչի միջոցով հավատարմության երդումներ տալու և տխրահռչակ հայ–թուրքական արձանագրությունները ԱԺ–ում պահելու քաղաքականության ծիրի մեջ։
Ի դեպ, մինչև տեղեկատվական դաշտում Աշոտյանի «հայրենասիրական» առաջարկի քննարկումը, «Հայկական աշխարհի» ճարտարապետ Տիգրան Սարգսյանը հասցրել էր հանդիպել Հայաստանում ջերմ ընդունելության արժանացած թուրք ազգայնամոլի հետ և ֆոտոսեսիա անցկացնել նրա հետ։
«Գորշ գայլերի» ներկայացուցչի հետ վարչապետը, ամենայն հավանականությամբ, հենց Արևելյան Հայաստանի Հանրապետության հարցն էր քննարկել։ Դատելով նկարից՝ արդյունքները գոհացուցիչ են եղել։ Դա էլ ստիպել է Աշոտյանին համապատասխան առաջարկ անել։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա նողկալի է հետևելը, թե ինչպես են երկիրն աճուրդի հանած «հայրենասերները» հասել իրենց վերջին հանգրվանին։ Ցեղասպանության հարցը մեջտեղից հանած, Թուրքիային Ղարաբաղի հարցում ակտիվ խաղացող դարձրած և Կրեմլի պատերի տակ հայտնված իշխանություններից այլ բան պետք էլ չէր սպասել։
Արևելյան Հայաստանի Հանրապետությունը և «Գորշ գայլերը»
Ինչպես հայտնի է, օդիոզ ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանն առաջարկել է Հայաստանի Հանրապետությունը վերանվանել և դարձնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն։ Դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում ֆուտբոլի գնդակի վերածած իշխանությունների մոտ «հայրենասիրական» փուլ է սկսվել։
Աշոտյանի առաջարկն ամբողջությամբ տեղավորվում է Սերժ Սարգսյանի՝ Գյուլիստանի պայմանագրին Զորի Գայկովիչի միջոցով հավատարմության երդումներ տալու և տխրահռչակ հայ–թուրքական արձանագրությունները ԱԺ–ում պահելու քաղաքականության ծիրի մեջ։
Ի դեպ, մինչև տեղեկատվական դաշտում Աշոտյանի «հայրենասիրական» առաջարկի քննարկումը, «Հայկական աշխարհի» ճարտարապետ Տիգրան Սարգսյանը հասցրել էր հանդիպել Հայաստանում ջերմ ընդունելության արժանացած թուրք ազգայնամոլի հետ և ֆոտոսեսիա անցկացնել նրա հետ։
«Գորշ գայլերի» ներկայացուցչի հետ վարչապետը, ամենայն հավանականությամբ, հենց Արևելյան Հայաստանի Հանրապետության հարցն էր քննարկել։ Դատելով նկարից՝ արդյունքները գոհացուցիչ են եղել։ Դա էլ ստիպել է Աշոտյանին համապատասխան առաջարկ անել։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա նողկալի է հետևելը, թե ինչպես են երկիրն աճուրդի հանած «հայրենասերները» հասել իրենց վերջին հանգրվանին։ Ցեղասպանության հարցը մեջտեղից հանած, Թուրքիային Ղարաբաղի հարցում ակտիվ խաղացող դարձրած և Կրեմլի պատերի տակ հայտնված իշխանություններից այլ բան պետք էլ չէր սպասել։
Կորյուն Մանուկյան