Ոստիկանության աշխատակիցները չարաշահել են պաշտոնական լիազորությունները
Քաղաքացի Ա. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ա. Բ.-ի հաղորդման' 2013թ. հուլիսի 26-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում անհայտ անձն իր պարանոցից պոկելու միջոցով հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի: Հանցագործությունը բացահայտելու և հանցագործին հայտնաբերելու նպատակով վերը նշվածի մասին Ա. Բ.-ն բանավոր հայտնել է ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներին, ովքեր, սակայն, այդ կապակցությամբ գրավոր հաղորդում չեն ընդունել և միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:
Ոստիկանության աշխատակիցները չարաշահել են պաշտոնական լիազորությունները
Քաղաքացի Ա. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ա. Բ.-ի հաղորդման' 2013թ. հուլիսի 26-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում անհայտ անձն իր պարանոցից պոկելու միջոցով հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Հանցագործությունը բացահայտելու և հանցագործին հայտնաբերելու նպատակով վերը նշվածի մասին Ա. Բ.-ն բանավոր հայտնել է ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներին, ովքեր, սակայն, այդ կապակցությամբ գրավոր հաղորդում չեն ընդունել և միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ: