Կլիչկոն ցուցարարների հետ պայմանավորվել է դադարեցնել բախումները մինչ բանակցությունների ավարտը
Այսօր՝ ժամը 15։00–ին, Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենկոն և Օլեգ Տյագնիբոկը կրկին սկսել են իշխանության հետ բանակցությունները՝ հարթելու երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը։Մինչ այդ,«ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ, ընդդիմադիր «УДАР» կուսակցության առաջնորդ Կլիչկոն Գրուշևսկի փողոցում «Բերկուտ» հատուկջոկատայինների հետ հանդիպումից հետո դիմել է ցուցարարներին՝ խնդրելով մինչ բանակցությունների ավարտը դադարեցնել ընդվզումը։ Ցուցարարներն իրենց համաձայնությունն են տվել։
Կլիչկոն ասել է, որ բանակցությունները կտևեն մինչև ժամը 22.00–ն, ինչից հետո ինքը կվերադառնա Գրուշևսկի։
Կլիչկոն ցուցարարների հետ պայմանավորվել է դադարեցնել բախումները մինչ բանակցությունների ավարտը
Այսօր՝ ժամը 15։00–ին, Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենկոն և Օլեգ Տյագնիբոկը կրկին սկսել են իշխանության հետ բանակցությունները՝ հարթելու երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը։ Մինչ այդ, «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ, ընդդիմադիր «УДАР» կուսակցության առաջնորդ Կլիչկոն Գրուշևսկի փողոցում «Բերկուտ» հատուկջոկատայինների հետ հանդիպումից հետո դիմել է ցուցարարներին՝ խնդրելով մինչ բանակցությունների ավարտը դադարեցնել ընդվզումը։ Ցուցարարներն իրենց համաձայնությունն են տվել։
Կլիչկոն ասել է, որ բանակցությունները կտևեն մինչև ժամը 22.00–ն, ինչից հետո ինքը կվերադառնա Գրուշևսկի։
7or.am