Գորբաչովը Պուտինին և Օբամային. «Առանց ձեզ Ուկրաինայում իրավիճակը աղետի կվերածվի»
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը բաց նամակ է գրել Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներին՝ խնդրելով կանխել ուկրաինացիների պատերազմն ուկրաինացիների դեմ։
«Gordonua.com»–ի փոխանցմամբ՝ Գորբաչովի բաց նամակում կոչ է արվում անսալ «Հանուն մարդու իրավունքների» շարժման նախագահ Պոնոմարյովի առաջարկությանը՝ հանդես գալ Ուկրաինայում բանակցությունների նախաձեռնող, և անհապաղ դադարեցնել բռնությունն ու զանգվածային արյունահեղությունը։
«Հնարավոր չէ չտեսնել, որ Կիևում դեպքերի ընթացքը սպառնում է ոչ միայն զուտ Ուկրաինային, այլ նաև նրա հարևաններին, Եվրոպային ու ողջ աշխարհին»,–գրել է Գորբաչովը՝ ավելացնելով, որ սրտին շատ մոտ է ընդունում այնտեղ տիրող իրավիճակը, և հիշեցնելով, որ իր մայրն ու կինն ուկրաինուհի էին։
«Չի կարելի թույլ տալ, որ ուկրաինացիները պատերազմեն ուկրաինացիների դեմ։ Դա սարսափելի անմտություն է։ Իրավիճակը թերևս այնպիսի բնույթ է ստացել, որ առանց օգնության, առանց մեր այս երկու երկրների աջակցության՝ այն կարող է հանգել աղետի։ Վլադիմիր Վլադիմիրի՛, պարո՛ն Օբամա, խնդրում եմ հնարավորություն գտնել և վճռական քայլ կատարել՝ օգնելու Ուկրաինային վերադառնալ խաղաղ զարգացման ճանապարհ։ Շատ մեծ հույս եմ կապում ձեզ հետ»,–գրել է Գորբաչովը։

7or.am