Լրահոս

25.11.2010 14:34


Քաղաքագետ. «Աստանայում ԼՂ–ի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ՀՀ–ին չի պարտադրվի»

Քաղաքագետ. «Աստանայում ԼՂ–ի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ՀՀ–ին չի պարտադրվի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հայտարարել է, թե ՀՀ նախագահը Լիսաբոն չմեկնելու առթիվ ճիշտ որոշում է կայացրել, և ձեռքբերում է համարել այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, թե  ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՆԱՏՕ-ն դերակատարություն չունի։

Նա նաև անդրադարձել է դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ  գագաթնաժողովին և նշել, թե իր համար անհասականելի է՝ ինչո՞ւ է հայաստանյան տարբեր ուժերի կողմից այն  այդքան կարևորվում։

Ըստ Սերգեյ Շաքարյանցի՝ Աստանայում ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանին որևէ փաստաթուղթ կամ ճանապարհային քարտեզ չի պարտադրվի, և ԼՂ վերաբերյալ հաջորդ փաստաթղթի ներքո ստորագրելու է նաև ԼՂՀ-ն։

-Գիտունիկի դեմքով որոշ մարդիկ սկսում են ուղղակի գուշակել՝ ահա ճանապարհային ևս մի քարտեզ կստիպեն՝ Հայաստանը ստորագրի հենց Աստանայում: Երևի թե այդ մարդիկ իրենց ցանկությունները փորձում են ներկայացնել որպես իրականություն։ Այս պարագայում ո՞վ և ի՞նչ հիմունքներով շարունակում է պնդել, որ շուտով Աստանայում Հայաստանին պարտադրելու են պարտվողական փաստաթուղթ ստորագրել: Չի լինի նման բան: Տարածաշրջանի գլխավոր դերակատարները' Ռուսաստանն ու Իրանը, այդ հարցում եկել են փոխհամաձայնության,-նշել է նա։

Սերգեյ Մինասյանի խոսքերով՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը շատ ավելի հետաքրքիր հուն են մտել, և  դա են վկայում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հաճախակի հանդիպումները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը