Լրահոս

23.01.2014 16:07


Հակոբ Չաքրյանը չի ասել՝ Օքթայը գործակա՞լ է, թե ոչ

Հակոբ Չաքրյանը չի ասել՝ Օքթայը գործակա՞լ է, թե ոչ

Այսօրվա ասուլիսին թուրքագետ Հակոբ Չաքրյանը, խոսելով Հասան Օքթայի՝ Հայաստան այցից ու համապատասխան լուսանկարներից, ասել է, որ Օքթային ճանաչում է մոտ 5-6 տարի։ Նա Չաքրյանին հանդիպման նպատակով զանգահարել է հունվարի 20-ին։ Հանդիպման ժամանակ էլ Հասան Օքթայը խոսել է Հայաստանում «Անադոլու» գործակալության գրասենյակ բացելու մասին։ Թուրքագետը հարցի վերաբերյալ զանգահարել է ՀՀ ԱԳՆ, որտեղ և նրան ասել էին, որ տեղյակ են։ ԱԳՆ–ից ասել են, որ այստեղ գրասենյակ բացելու պայմանն է հայկական կողմի համապատասխան գործակալության բացումն Անկարայում, և որ մեր այնտեղի թղթակիցը կարողանա օգտվել նույն լիազորություններից, որոնցից օգտվում է իրենց թղթակիցը։ Չաքրյանը նաև հավելել է. «Թուրքական կողմի թղթակիցը պետք է լինի բուն հայաստանցի և ոչ թե սփյուռքահայ»։

Թուրքերի՝ հայերենին չտիրապետելու պատճառով թե՛ Հայաստանում Թուրքիայի թղթակիցը, թե՛ Թուրքիայում Հայաստանինը հայ պետք է լինի։

Անդրադառնալով Օքթայի՝ գաղտնի գործակալ լինելու վարկածին, Չաքրյանն ասել է, որ չի կարող բացահայտ ասել, թե Օքթայը գործակալ է, բայց պետք է համագործակցի եթե ոչ գաղտնի ծառայության, ապա արտգործնախարարության հետ.

«Որքան ինձ հայտնի է, նա շուտ–շուտ է գնում–գալիս Հայաստան, Գյումրի էլ է գնում»։

«Գորշ գայլերի» նշանը ցույց տալն էլ Չաքրյանն անվանել է «կապիկություն ու լկտիություն» Հասանի կողմից։

Թուրքագետը կիսվել է նաև լրագրողների հետ մասնագիտական գիտելիքներով. «Ստամբուլում «Գորշ գայլերի» անդամները, սիմվոլիկ նշան անելուց բացի, գիշերները երեքի կողմերը ոռնում են։ Այդ ոռնոցներից թուրքերը չէին կարողանում քնել և մշտապես դիմում էին ոստիկանություն։ Դա ակտիվության շրջանն էր, բայց էրդողանի իշխանության օրոք այդ աստիճանի ակտիվ չեն»։

Ըստ բանախոսի՝ Օքթայն, առանց իմանալու, լավություն է արել. «Նա իր դեմքն է ցույց տվել։ Ազերի եղբայրներին էլ ցույց է տվել, որ գնում, հայերի հետ է եղբայրանում, նաև ինձ հետ, վեհափառի և վարչապետի, բացի այդ, վնաս է պատճառել գործակալությանը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը