Տնտեսական

23.01.2014 16:16


Կենսաթոշակային ֆոնդերից մեկի կառավարիչն օֆշորային է (լուսանկար)

Կենսաթոշակային ֆոնդերից մեկի կառավարիչն օֆշորային է (լուսանկար)

Հարգելի՛ հայրենակիցներ, ներկայացնում եմ չինովնիկների կողմից ընտրված ֆոնդի ռեյտինգը, որն, ի դեպ, օֆշորային է:

Զարմանալի է, որ օֆշորային ընկերությունները մի դեպքում (երբ մաքսազերծում է կատարվում) վստահություն չունեն պետական մարմինների մոտ, և նրանց կողմից տրված փաստաթղթերը հիմք չեն կարող համարվել գործարքի մեթոդով (ներկրողին հարմար) մաքսազերծում կատարելու համար, իսկ մյուս դեպքում (երբ ամբողջ ազգի գումարն է վստահվում նրանց) համարվում են շատ վստահելի:
Ինչու՞մն է հարցը, ինչու՞ են կիրառվում երկակի ստանդարտներ:

http://www.trustnetoffshore.com/Investments/Perf.aspx?Pf_PageNo=80&univ=DC&Pf_sortedColumn=NameFull&Pf_sortedDirection=Asc

Ի դեպ, մեկ այլ խոսուն փաստ՝ այս ֆոնդի մասին երեք տարվա կտրվածքով նայելիս տրվող տեղեկությունը - N/A: (Նայիր վերջին սյունյակը)
Իսկ երկրորդի անունը շատ տիպիկ է հայերեն լեզվով հնչում՝ Talanx (Թալանքս):

Սպարտակ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը