Լրահոս

23.01.2014 17:03


Հիմնվել է Հայաստանի Քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին աջակցության հիմնադրամ

Հիմնվել է Հայաստանի Քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին աջակցության հիմնադրամ

Հիմնվել է Հոգաբարձուների խորհուրդի անդամներն են` Էդուարդ Զորիկյան, Արթուր Ազարյանը, Միքայել Հայրապետյանը, Արուսյակ Հայրապետյանը և Ստեփան Դանիելյանը, հիմնադիր` Ֆելիքս Հայրապետյան:Խորհրդի կազմը հետագայում համալրվելու է: : Հիմնադրամի ստեղծման նախաձառնողներն են Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ անդամներ: Հոգաբարձուների խորհուրդի անդամներն են` Էդուարդ Զորիկյան, Արթուր Ազարյանը, Միքայել Հայրապետյանը, Արուսյակ Հայրապետյանը և Ստեփան Դանիելյանը, հիմնադիր` Ֆելիքս Հայրապետյան:Խորհրդի կազմը հետագայում համալրվելու է:
Ստորև ներկայացնում եմ հիմնադրամի ստողծման մասին նախաձեռնողների տեղեկագիրը.
Հիմնադրամի նպատակն է` աջակցել անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին, քաղաքական հայացքների և քաղաքացիական ակտիվության համար տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին:
ՀՀ–ում հաճախ խաղաղ ցույցերը, քաղաքացիների ինքնաարտահայտման բողոքի սահմանադրական դրսևորումները ավարտվում են ձերբակալություններով, վարչական տույժերով և ազատազրկմամբ:
Այսօր ՀՀ–ում մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ կան: Նրանց նկատմամբ կիրառվող հետապնդումները պահանջ են առաջացրել ստեղծելու մի հիմնադրամ, որի նպատակն է բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին` ծանր հոգեբանական և նյութական պայմաններում հայտնված ծեր մարդկանց, կանանց և երեխաներին:
Նվիրատվությունները կարող են իրականցվել ինչպես առցանց`կայքի միջոցով, այնպես էլ բանկային փոխանցումով`

AMERIABANK CJSC

հ/հ 1570018401620100 (AMD)
հ/հ 1570018401620101 (USD)
հ/հ 1570018401620146 (EUR)
SWIFT: ARMIAM22
SHANT AND FREEDOM CF

Հայաստանի Քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին աջակցության հիմնադրամ

Այս խորագրի վերջին նյութերը