Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել ցրել Գերագույն ռադան։ Ինչպես փոխանցում է «gazeta.ru»–ն, նա հորդորել է նայել իրականության աչքերին և ընդունել, որ Յանուկովիչը երկիրը կառավարում էր Ռադայում և հանրության շրջանում մեծամասնության աջակցության շնորհիվ։
«Իսկ այժմ իրողությունը փոխվել է։ Յուրաքանչյուր առողջ մտածող նախագահ այս իրավիճակում կցրեր խորհրդարանը ու նոր ընտրություններ կնշանակեր»,-ասել է Շուլցը։
Նա նաև ավելացրել է, որ եթե Կիևում բռնությունները շարունակվեն, ապա Եվրոպական միությունը կքննարկի ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Շուլցը Յանուկովիչին կոչ է արել ցրել Ռադան

7or.am