Լրահոս

23.01.2014 17:56


Եգիպտոսի ժամանակավոր վարչապետը պաշտպանում է Աբդել Ֆաթթահ աս Սիսիի թեկնածությունը նախագահի պաշտոնում

Եգիպտոսի ժամանակավոր վարչապետը պաշտպանում է Աբդել Ֆաթթահ աս Սիսիի թեկնածությունը նախագահի պաշտոնում

Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս Սիսին նախագահի պաշտոնի իրական թեկնածու է առաջիկա ընտրություններին։ Այս մասին, «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ, Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Խազեմ ալ Բաբլաուին։

«Գեներալ Աբդել Ֆաթթահ աս Սիսին լայն հասարակական աջակցություն է վայելում։ Նա միանշանակ այն թեկնածուն է, որի հետ պետք է հաշվի նստել, սակայն վերջին խոսքը մնում է Եգիպտոսի ժողովրդին»։


Այս խորագրի վերջին նյութերը