Լրահոս

23.01.2014 21:48


Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով նախաքննությունն այսօր ավարտվել է: Այս տեղեկությունը pastinfo.am–ի հետ զրույցում հաստատեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, սակայն, որ առայժմ տեղյակ չէ գործի նյութերից: «Գործի նյութերին առաջինը ծանոթանալու իրավունք ունի տուժող կողմը, մեզ նյութերը կուղարկվեն ավելի ուշ»,- նշեց փաստաբանը` հույս հայտնելով, որ հունվարի 29-ին արդեն նախաքննական մարմնից կստացվեն բոլոր նյութերը:

Ի դեպ, այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Վարդան Պետրոսյանի փաստաբանի ներկայացրած բողոքը: Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է դիմել նաև Վճռաբեկ դատարան: «Եթե մերժեն, Եվրադատարան եմ դիմելու, միանշանակ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով. «Որովհետև 100%-ով համոզված եմ, որպես իրավաբան, որ մեր փաստարկները միանշանակ բխում են օրենքի պահանջներից»:
Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը