Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը
Վեյկ ան Զեեում շարունակվում է ավանդական «Tata Steel Chess Masters» մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Մրցաշարի 9-րդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արոնյանը սպիտակներով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին։ Պարտիան ավարտվեց 61-րդ քայլում։ Հաղթանակի շնորհիվ Արոնյանն այժմ ունի 7 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հավելենք, որ մրցաշարի նախավերջին` 10-րդ տուրում, որը կայանալու է հունվարի 25-ին, Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի կուբացի Լենյեր Դոմինգեսը։

Աղբյուրը՝ allsport.am։