Լրահոս

23.01.2014 22:18


Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորվել է նաև ՊՆ բարձրաստիճան սպա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորվել է նաև ՊՆ բարձրաստիճան սպա

Այսօր` հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ 58-ամյա Սպարտակ Քոսակյանի վարած «KIA-Sorento» մակնիշի ՊՆ 0039 Մ համարանիշի և Փարաքար գյուղի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Ավագյանի վարած «Lexus» մակնիշի 88 PP101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով «Lexus» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթյա արգելապատնեշներին, ու եթե դրանք չլինեին, մեքենան կգլորվեր ձորը:

Մինչ վթարի վայր կժամանեին ոստիկանները, «KIA»-ի վրայից հանել էին համարանիշները և ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Ս. Քոսակյանը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Lexus»-ին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավոր Կ. Աբրահամյանը աշխատում է ՀՀ ՊՆ ինժեներական վարչության պետ, կոչումով գնդապետ է:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը