Լրահոս

23.01.2014 23:01


ՀՀԿ ԳՄ նիստում Քոչարյան-Սարգսյան բանավեճին անդրադարձ չի կատարվել

ՀՀԿ ԳՄ նիստում Քոչարյան-Սարգսյան բանավեճին անդրադարձ չի կատարվել

Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի այս տարվա առաջին նիստը: Այն վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Ինչպես գրում է galatv.am–ը, նիստում քննարկվել են հիմնականում ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք քննարկեցինք եւ լսեցինք կառույցների աշխատանքները նախորդ տարվա, եւ մասնավորապես պետք է նշեմ, որ կազմակերպչական հանձնաժողովը արձանագրել է, որ բոլոր համայնքներում ունենք կառույցներ, եւ դրանք գործում են»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարի նախատեսվելիք համայնքային ընտրություններում ՀՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուներին: Հարցին, թե անդրադարձ եղե՞լ է արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան – Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին, ապա, ըստ Է. Շարմազանովի, նման հարց չի քննարկվել, քանի որ բազմիցս այդ մասին հրապարակումներ եղել են, եւ այդ մասին խոսել է նաեւ ՀՀ նախագահի մամուլի խոսնակը, հետեւաբար այդ հարցը քննարկման օրակարգում չի եղել:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը