Լրահոս

24.01.2014 09:39


Չճանաչելով՝ հրավիրել են

Չճանաչելով՝ հրավիրել են

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ թուրք ազգայնական, «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից, Հրանտ Դինքի սպանության պատվեր տալու մեջ կասկածվողներից մեկը համարվող Հասան Օքթայը 2008թ. Հայաստան է եկել ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հրավերով: Ա. Սարգսյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ մեկ ճշտումով.
«Նա մեր կողմից հրավիրված անձ չի եղել, եկել էր, իբր, փոխարինող մեկ ուրիշին և ընդհանրապես չներկայացավ: Ասաց, որ պրոֆեսոր է ու եկել է մասնակցելու նիստին: Երիտասարդների հետ կապված խնդիրներ էր քննարկվում: Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ մենք չենք իմացել, թե նա ով է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը