Տիգրան Սարգսյանի գիտելիքահեն տնտեսության ինդեքսը 13 տոկոսով նահանջել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հիշո՞ւմ եք վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները, թե Հայաստանի ապագան տեսնում է որպես գիտելիքահեն հասարակություն եւ տնտեսություն։ Նա այդ մասին խոսել է պարբերաբար՝ 2010թ. սկսած։ Եվ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ տեղաշարժ է գրանցել Հայաստանն այս «ոլորտում». իհարկե բացասական։ Համաշխարհային բանկի սահմանած «Գիտելիքահեն տնտեսության ինդեքս 2012»-ում Հայաստանը նահանջել է միանգամից 13 կետով եւ 146 երկրի մեջ զբաղեցրել 71-րդ տեղը։
Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանն այս հարցում 7 կետով, իսկ Ադրբեջանը՝ 15 կետով բարելավել են իրենց դիրքերը»։

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: