Լրահոս

24.01.2014 12:40


Կարեն Բաբակեխյանն ու նրա նախկին տեղակալը ՀՔԾ-ում հարցաքննվել են

Կարեն Բաբակեխյանն ու նրա նախկին տեղակալը ՀՔԾ-ում հարցաքննվել են

Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն ու նրա նախկին տեղակալ Վահրամ Ենգոյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Բացի այդ, նրա խոսքով, Հարություն Սարգսյանի և Կարեն Բաբակեխյանի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն: Փաստաբանը դժվարացավ որևէ բան հրապարակել, քանի որ նախաքննությունն ընթանում է, և ինքը մանրամասներին տեղյակ չէ:

Ի դեպ, Panorama.amաղբյուրների փոխանցմամբ` այս պահին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուղևորվում է Շիրակի մարզ: Մարզային ոստիկանությունում Գասպարյանը աշխատակիցներին կներկայացնի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանին:

Մանրամասները՝ Panorama.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը