Լրահոս

24.01.2014 13:52


Մանվել Բադեյան. «Գումար լավ կառավարելն էլ է մասնագիտություն»

Մանվել Բադեյան. «Գումար լավ կառավարելն էլ է մասնագիտություն»

ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր հրավիրված ասուլիսում հպարտացել է, որ կարողանում է լավ կառավարել իր գումարները, և հենց այդ պատճառով էլ դրանք չի հանձնում կուտակային կենսաթոշակային համակարգի կառավարչին։

–Բոլորդ գիտեք, որ ես ինքս լավ եմ կառավարում իմ գումարները,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Իսկ լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ իրեն էլ թույլ չեն տալիս անձամբ կառավարել իր գումարները, այլ պարտադրում են կուտակել, Մ. Բադեյանը հակադարձել է.

–Դե որ լավ կառավարեիր, կլինեիր գործարար։ Կառավարելն էլ է մասնագիտություն:

Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի դեմ քննադատությունների հիմնական մասն էլ Մ. Բադեյանը համարում է սպեկուլյատիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը