Լրահոս

06.08.2009 11:34


Ադրբեջանցի պատգամավոր. «Ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը բխում է Ադրբեջանի ազգային շահերից»

Ադրբեջանի քաղաքական շրջանակներում քննարկվում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցը։ Մասնավորապես, Ադրբեջանի «Դեմոկրատական բարեփոխումներ» կուսակցության նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը բխում է Ադրբեջանի ազգային շահերից։ «Որքան խորանան ռուս-թուրքական հարաբերությունները, այնքան ավելի կայուն կդառնա իրավիճակը Հարավային Կովկասում։ Բացի այդ, ռուս-թուրքական քաղաքական և տնտեսական գործընկերության խորացումը, անկասկած, իր դրական անդրադարձը կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Թուրքիան մեր եղբայրական պետությունն է, որն ամենուրեք պաշտպանում է Ադրբեջանի շահերը»,-ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Ըստ «Vesti.az»-ի։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը