Լրահոս

24.01.2014 14:06


Կիևում ցուցարարները նոր բարիկադներ են կառուցում

Կիևում ցուցարարները նոր բարիկադներ են կառուցում

Ինչպես արդեն գրել էինք, այս գիշեր Կիևի կենտրոնում ցուցարարները գրավել են Ուկրաինայի Ագրարային քաղաքականության նախարարության շենքը։ «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ «Ընդհանուր գործ» շարժման ակտիվիստները պատրաստվում են պաշտպանական շտաբի վերածել նախարարության շենքը, որը գտնվում է Կրեշչատնիկ փողոցում։ Նրանք որոշել են գրավել շենքն ընդդիմության և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ավարտից հետո։ Հինգշաբթի ուկրաինական իշխանությունն ընդդիմության հետ բանակցելիս առաջարկել է բաց թողնել կալանավորվածներին և հրաժարվել ուժի կիրառումից, եթե ցուցարարներն ազատեն Գրուշևսկայա փողոցը։ Սակայն ցուցարարների մեծամասնությունը դեմ է արտահայտվել այդ առաջարկին, որից հետո ընդդիմության առաջնորդները հայտարարել են բողոքը շարունակելու և «Մայդանի» ընդլայնման մասին։ Օլգինսկայա փողոցում ևս ցուցարարները բարիկադներ են կառուցել։

Այս խորագրի վերջին նյութերը