Լրահոս

24.01.2014 14:54


Նաիրա Զոհրաբյանը խոստացել է ԵԽ-ում բարձրաձայնել Իրաքում եզդիների խնդիրները

Նաիրա Զոհրաբյանը խոստացել է ԵԽ-ում բարձրաձայնել Իրաքում եզդիների խնդիրները
Արդեն մի քանի տարի է, ինչ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը փորձում է բարձրաձայնել Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների մասին: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը մի քանի տարի է՝ այս հարցի վերաբերյալ աշխատանքներ է իրականացնում: Հայաստանում կազմակերպությունը կազմակերպել է ցուցահանդեսներ, բողոքի ակցիաներ, որպեսզի որևէ կերպ լսելի դարձնի խնդիրը: Կազմակերպությունը փորձում է նաև այս խնդրիը լսելի դարձնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների օգնությամբ: Մենք կարծում ենք, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարող ենք բարձրաձայնել Իրաքում բնակվող եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների մասին: Այդ իսկ պատճառով կազմակերպությունը դիմել էր ԱԺ մի քանի պատգամավորների օգնությանը: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խնդրի մասին իմանալով, պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ փաստաթղթեր ունենալու դեպքում այս հարցը բարձրաձայնել Եվրոպայի խորհրդում: Կազմակերպությունն արդեն պատգամավորին փոխանցել է անհրաժեշտ փաստաթղթեր և տեսագրություններ:
Նաիրա Զոհրաբյանը «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է.«Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքներն են մարդու իրավունքների, յուրաքանչյուր ազգի՝ կրոնական, մշակութային, քաղաքական եւ սոցիալական իրավունքների պաշտպանությունը։ Բնականաբար, ես, որպես ԵԽ պատգամավոր, բարձրացրել եւ բարձրացնելու եմ Իրաքի եզդիների հանդեպ իրականացվող անընդունելի եւ խիստ մերժելի քաղաքականության հարցերը։ Այն, ինչ կատարվում է Իրաքում եզդի ժողովրդի հանդեպ 21-րդ դարում, ուղղակի անընդունելի է։ Եվ Եվրոպայի Խորհուրդը հենց այն հարթակն է, որտեղ պետք է անպայմանորեն բարձրացվեն մարդու հիմնարար իրավունքների, այս կամ այն ժողովրդի հանդեպ իրականացվող անմարդկային վերաբերմունքի հարցերը։ Մենք իրավունք չունենք լռելու եւ անտարբեր լինելու, եթե մեր աչքի առջեւ ոտնահարվում է մի ողջ ժողովրդի ապրելու, արարելու իրավունքը»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համոզված են, որ Հայաստանի աջակցությամբ կկարողանան խնդիրը լսելի դարձնել միջազգային հարթությունում, քանի որ այլ երկրներ անտեսում են Իրաքի եզդիների խնդիրները:
Սինջար եզդիների ազգային միավորման լրատվական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը