Լրահոս

24.01.2014 15:26


Տաջիկստանի գյուղնախարարն ազգանունը փոխել է դրա ոչ հայրենասիրական լինելու պատճառով

Տաջիկստանի գյուղնախարարն ազգանունը փոխել է դրա ոչ հայրենասիրական լինելու պատճառով

Տաջիկստանի գյուղատնտեսության նախարար Կոսիմ Կոսիմովը փոխել է իր ռուսական ազգանունը՝ այն դարձնելով տաջիկերեն՝ Ռոհբար։ Նա այս քայլին է գնացել անմիջապես այն բանից հետո, երբ այդ երկրի գլխավոր դատախազը քննադատել է նրանց, ովքեր պատշաճ հայրենասիրություն չեն դրսևորում և սլավոնական վերջավորությամբ ազգանուններ են կրում։

Գյուղնախարարը վերցրել է իր հոր անունը՝ որպես իր ազգանուն։

ՍՍՀՄ–ի փլուզումից հետո Տաջիկստանում շատերն էին սկսել փոխել իրենց «ոչ հայրենասիրական» ազգանունները։ Առաջինն օրինակ ծառայեց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը՝ իր ազգանունից հեռացնելով «ով» վերջավորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը