Լրահոս

24.01.2014 20:40


Չինացի չինովնիկներին արգելվել են թանկարժեք ավտոմեքենաները և զվարճալիքները

Չինացի չինովնիկներին արգելվել են թանկարժեք ավտոմեքենաները և զվարճալիքները

Չինաստանի կառավարությունը կրկին խստացրել է 2012թ. սկսված հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող սահմանափակումները։ Պետական պաշտոնյաներին արգելվել է արտասահմանյան մեքենա վարել, ծխել թանկարժեք ծխախոտ և մնալ թանկարժեք հյուրանոցներում։

Ավելի վաղ կրճատվել են կառավարական հյուրասիրությունների ծախսերը, ռեստորաններ այցելությունները և արտասահմանյան այցերը։ Այնուհետև պետական պաշտոնյաներին արգելվել էր թանկարժեք նվերներ ընդունելը։ Անձնական ինքնաթիռներով թռիչքների ու ավանդական հրավառությունների մասին էլ խոսք անգամ լինել չի կարող։

Վերահսկվում են անգամ չինովնիկների ձեռքի ժամացույցների արժեքն ու թաղման արարողությունների ծախսերը։ Ավելին, պաշտոնյաներին հրահանգված է սրճարաններում ուտել պատվիրած ողջ սնունդը բյուջետային միջոցները վատնելու մեջ չմեղադրվելու համար։

Միայն նախորդ տարի այս սահմանափակումները խախտելու համար պատժվել է 182 հազ պետական պաշտոնյա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը