Դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման շուրջ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ի նիստում ծավալված քննարկումների և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակային մեկնաբանությունների վերաբերյալ հայտնում ենք.
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցադրումը, շեշտելով, որ <>:
ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը չի փոխվել, այլ հակառակը, գլխավոր դատախազությունը կարևորում է այդ ոլորտում իրավահարաբերությունների կարգավորումը, քանի որ ընդհանուր առմամբ, այդ իրավակարգավորումները բխում են պետական իշխանության մարմինների գործունեության հրապարակայնության պահանջներից:
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է իր նկատառումները <>, Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, և <> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ, գտնելով, որ Նախագծում առկա են համակողմանի քննարկման կարիք ունեցող էական և սկզբունքային մի շարք հարցադրումներ: Մասնավորապես այդ հարցադրումները առնչվում են սահմադրականության համապատասխանության, նախաքննության գաղտնիքի պահպանման, կոնկրետ քրեական գործերի հրապարակային քննարկմամբ դատավարության կողմերի օրինական շահերի և իրավունքների պաշտպանության և հաշվետվության ներկայացման ժամկետների խնդիրներին:
Նկատի ունենալով ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշման և բարձրացրած հարցերի շուրջ ծագած հակասական մեկնաբանությունները, և խուսափելու համար հետագա թյուրըմբռնումներից, ստորև ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ կառավարություն ներկայացրած ամբողջական պատասխանը:
ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը
Դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման շուրջ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ի նիստում ծավալված քննարկումների և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակային մեկնաբանությունների վերաբերյալ հայտնում ենք.