Տիգրան Բալայան. «Ադրբեջանի հայտարարությունը տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրումն է»
Նախօրեին Փարիզում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը, մեկնաբանելով այն, ասել է, թե «բանակցությունների առանցքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է»:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի այս հայտարարությանը, ասել է.
«Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել, և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն:
Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրումն է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»: