Լրահոս

25.01.2014 12:19


«Նոյեմբերյանի հատվածում վերջին մի քանի օրերին ադրբեջանական կողմից կրակոցներ չեն հնչել»

«Նոյեմբերյանի հատվածում վերջին մի քանի օրերին ադրբեջանական կողմից կրակոցներ չեն հնչել»

Ի՞նչ է նշանակում՝ «հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով թշնամին կրակում է», դուք գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ պատասխանատու հայտարարություն եք անում, այսինքն, ըստ ձեզ, Ադրբեջանը պատերա՞զմ է հայտարարել Հայաստանին...
Իմ ծնողներն ապրում են Նոյեմբերյանում, որը սահմանից ուղիղ գծով մոտ 2 կմ հեռավորության վրա է գտնվում, Նոյեմբերյան-Երևան միջպետական մայրուղին՝ մոտ 500 մետր, ադրբեջանական կողմի ուղիղ նշանառության տակ է՝ մոտ 200 մետր հեռավորության վրա:
Հիմա իմ հոգեվիճակը պատկերացնո՞ւմ եք ձեր անասուն հայտարարություններով՝ Երևանում տաք տեղը ստեղնաշարի առաջ նստած: Էլ չեմ խոսում բանակում ծառայող զինվորների մայրերի մասին, որոնք ուղղակի կարող են ուշաթափվել տեղում:
Հայ-ադրբեջանական սահմանի Նոյեմբերյանի հատվածում վերջին մի քանի օրերին ադրբեջանական կողմից կրակոցներ չեն հնչել:
Այս մասին ինձ տեղեկացրել են տեղի ժողովուրդն ու իմ ընկերները, որոնք այս պահին ծառայություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանում՝ պայմանագրային հիմունքներով:
Հ.Գ. Չգիտեմ, թե ում է ձեռնտու նման պանիկան, սակայն մի բան շատ լավ եմ հասկանում՝ նման լուրեր միտումնավոր տարածողները վատ մամայի տղաներ ու աղջիկներ են:

Գուրգեն Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը