Պետքարտուղարություն. «Ուժի կիրառումը չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»
Ուժի կիրառումը չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. այս մասին հունվարի 24-ին` ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆը։ Հաղորդում է Պետքարտուղարության կայքը:
Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցների մասին հարցին` Հարֆը նշել է, որ ցավում է զոհերի համար:
«Մենք ցավում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի խախտման հետևանքով զոհված անձանց համար։ Պետքարտուղարության դիրքորոշումը նույնն է` ուժի կիրառումը չի կարող լուծել այս հակամարտությունը: Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժի կամ սպառնալիքի կիրառումից»,- ասել է փոխխոսնակը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահության հետագա ծրագրերի վերաբերյալ հարցին` Հարֆը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել կողմերի հետ` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Սա է մեր իրական նպատակը: Այն չի փոխվել: Մենք գիտենք, որ բարդ է, բայց կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Հարֆը:
Ի դեպ, հունվարի 22-ի ճեպազրույցի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին հարցին փոխխոսնակը պատասխանել էր, որ տեղյակ չէ միջադեպից, և մանրամասներին ծանոթանալուց հետո կմեկնաբանի:

Մանրամասները՝ civilnet.am–ում։