Վլադիմիր Կարապետյան. «ԱԳ նախարարը մեզ հասկացրեց, որ չի ցանկանում տեղեկություններ փոխանցել նույնիսկ իր դիրքորոշումների վերաբերյալ»
Փետրվարի 22-ի մամուլի ասուլիս-տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը, փաստորեն, շրջանցել էր բոլոր այն հիմնախնդիրները, որոնց մենք անդրադարձել էինք՝ ներկայացնելով 2013 թ. արտաքին քաղաքականության ամփոփումը:
Մասնավորապես՝ Է. Նալբանդյանն ասել է. «Հայաստանը 2013թ. շարունակել է բարիդրացիական սերտ համագործակցությունը Իրանի ու Վրաստանի հետ»: Նա, այնուամենայնիվ, խուսափել է նշել` եթե ամեն բան նորմալ է, ապա ինչու Հայաստանը չի բարձրացրել երկաթուղու աբխազական հատվածի վերաբացման հարցը մեր հարևանների հետ շփումների ընթացքում: Տարբեր մակարդակի բազմաթիվ հանդիպումներ են եղել, սակայն մեր երկրի շրջափակումը ճեղքելուն ուղղված ամենակարևոր խնդրի մասին Է. Նալբանդյանը չի խոսել: Այս հարցի բարձրացումը մեր վրացի գործընկերների առջև միանգամայն արդարացված կլիներ՝ հաշվի առնելով.
1.Վրաստանի հավասարակշռված քաղաքականությունը տարածաշրջանում: Այս համատեքստում Հայաստանի շրջափակումը ամբողջացնող Ղարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղու վրացական հատվածի շինարարությունը լրացուցիչ հիմքեր էր տալիս ՀՀ իշխանություններին աբխազական երկաթգծի վերաբացման հարցը բարձրացնելու և հաջողության հասնելու հարցում: Նման պայմաններում Վրաստանի մերժումը՝ քննարկելու և լուծում տալու այս հարցին՝ կարող էր դիտարկվել որպես միակողմանի կողմնորոշում;
2.Վրաստանի նախկին վարչապետ Բ. Իվանիշվիլիի վերապահումները Ղարս-Ախալքալակ-Բաքու երկաթգծի շինարարության նպատակահարմարության վերաբերյալ: Հարկ է նշել, որ նախարար Զաքարեիշվիլին բազմիցս խոսել էր երկաթգծի աբխազական հատվածի վերաբացման օգտին:
3.Ռուսաստանի ակնհայտ (թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական)շահագրգռվածությունը դեպի Հայաստան գործող երկաթուղի ունենալու վերաբերյալ:
Նման լուրջ հիմքեր ունենալով՝ Հայաստանի ԱԳ նախարարը չի ներկայացրել նախարարության քայլերը շրջափակումից դուրս գալու վերաբերյալ:
Անհասկանալի էր նաև, թե ինչո՞ւ Ս. Սարգսյանը չի մասնակցել Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը այն պայմաններում, երբ նույն առիթով ներկա է գտնվել Իրանում: ԱԳ նախարարությունը չի բացատրել, թե ինչո՞ւ ազգային տոնի առթիվ Սերժ Սարգյսանը անձամբ ուղևորվում է Երևանում մի քանի դեսպանություններ, և երբեք չի գնացել Վրաստանի դեսպանություն՝ մեր ռազմավարական հարևաններին շնորհավորելու համար:
Շարունակելով շրջանցել անհարմար հարցերը` Է. Նալբանդյանը անտեսել է Իրանի հետ ապրանքաշրջանառության զգալի նվազման, Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջության անկման պատճառները:
Որևէ քաղաքակիրթ երկրում չես հանդիպի նման դեպք, երբ ԱԳ նախարարը, վիճակագրական վարչության աշխատակցի օրինակով, ամփոփիչ ասուլիսում 6 տարվա ընթացքում պաշտոնյաների այցելությունների, ստորագրված փաստաթղթերի թիվ հրապարակի՝ որպես ակտիվ գործունեության ցուցադրություն: Նա չի պատասխանում հարցին, թե ինչո՞ւ Եվրոպայի որևէ երկրի նախագահ չի այցելել Հայաստան 2013 թ., ինչո՞ւ Հայաստանը չկա տարածաշրջանային ոչ մի նշանակալի էներգետիկ, թե տարանցիկ ճանապարհների ծրագրում, ո՞րն է պատճառը ներդրումների՝ ավելի քան երկու անգամ կրճատման: Ի՞նչ արժեն այդ այցելությունները, եթե օտարերկրյա ներդրումների անկում է գրանցվում: Սրանք հերթական անպատասխան մնացած հարցերն են:
Բայց անգամ ԱԳ նախարարի թվաբանությունը չի դիմանում մեր հարևան պետությունների հետ համեմատությանը: Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ցուցանիշները մի քանի անգամ ավելին են: Միևնույն ժամանակ՝ Է. Նալբանդյանը, վստահաբար, կարող է մրցել որևէ երկրի գործընկերոջ հետ ուղևորությունների հաճախակիության ու աշխարհագրության հարցում:
ՀՀ ԱԳ նախարարը չի պատասխանել նաեւ հարցին, թե ո՞րն էր Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման նպատակը, երբ այն պատշաճ նախապատրաստված չէր, հետևաբար՝ չէր կարող օգուտ բերել հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգմանը: Ո՞րն էր պատճառը ևս մեկ անգամ աջակցելու Թուրքիայի ստի ու կեղծիքի քարոզչությանը և հանդիպելու մեկին, ով թշնամական քաղաքականություն է իրականացնում մեր պետության նկատմամբ:
Հանրությունը ակնկալում էր լսել ՀՀ ԱԳՆ բացատրությունները նաեւ այն հարցում, թե ի՞նչ է արվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Գործող իշխանությունները խնդիրը համարել են ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություն, սակայն 2013 թ. որևէ երկիր չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, նույնիսկ չի նախաձեռնվել ճանաչման գործընթաց որևէ երկրի խորհրդարանում: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հիմնովին տապալած արտաքին գերատեսչության ղեկավարի հինգ տասնյակ այցերը այս առումով էլ անպտուղ են եղել:
ԼՂ հակամարտության կարգավորման մասով նախարար Նալբանդյանը չի արձագանքել մեր դիտարկմանն առ այն, որ հակառակ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի այն դրույթի, որի համաձայն՝ նա խոստանում էր ապահովել ընդհանուր սահման Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, այսօր, ընդհանուր սահմանի փոխարեն, հայկական կողմը խոսում է Հայաստանը ԼՂՀ-ին կապող միջանցքի մասին:
Նկատենք նաև, որ չնայած ադրբեջանական կողմի՝ հրադադարի բազմաթիվ խախտումերին, մեր դիվանագիտությանը ոչ մի անգամ չի հաջողվել հասնել միջնորդների հայտարարությանը՝ ադրբեջանական ռազմական սադրանքները դատապարտելու վերաբերյալ: Է. Նալբանդյանը չի կարողացել ապահովել նույնիսկ մեր դաշնակիցների գնահատականը՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար դարձած սադրանքների վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ 2013 թ. գործունեության ամփոփման մեջ խոսվում է նաեւ «ԱՄՆ հետ Հայաստանի բարեկամական գործընկերության մասին, ինչին նաև նպաստել է ակտիվ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը»: Գործընկերության որակի մասին պետք է դատել արդյուքներով. ԱՄՆ մերժել է Հազարամյակի Մարտահրավեր ծրագրի (ՀՄԾ) միջոցով Հայաստանին օժանդակելու՝ ՀՀ Կառավարության հայտը: ՀՀ ԱԳՆ-ն, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը չեն կարողացել ապահովել դրական պատասխան ԱՄՆ իշխանություններից՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարությունը, այնուամենայնիվ, հույս ունեցել էր արժանանալ ՀՄԾ հավանությանը (այլապես հրապարակային չէին դիմի ամերիկյան կողմին):
Խոսվում է նաև Հայաստան-Եվրոպական Միություն ակտիվ համագործակցության մասին, և որպես արդյունք՝ ներկայացվում է Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը: Սա խայտառակ ձախողման պարտակման փորձ է, երբ 3 տարի բանակցություններից հետո տապալվում է Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Հայաստանը զրկվում է նախապես համաձայնեցված (դոնորների կոնֆերանս) աննախադեպ՝ 1 մլրդ եվրոյի հասնող աջակցությունից, հասցնում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը վերջին տարիների ամենացածր մակարդակի: Նման պայմաններում ավելորդ է նույնիսկ սպասել ՀՀ ԱԳՆ-ից որևէ արձագանք՝ մեր կողմից բարձրացված հարցերին:
Միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ համագործակցության մակարդակը զիջում է մեր հարևանների հետ նրանց մակարդակին: Ադրբեջանը ավարտեց իր պաշտոնավարումը որպես ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ՝ է՛լ ավելի ամրապնդելով իր դիրքերը ՄԱԿ-ում: Է. Նալբանդյանը որևէ խոսք չասեց Հայաստանի հավակնությունների մասին՝ ԱԽ անդամ դառնալու վերաբերյալ՝ հանրությունը տեղեկացված չէ թե ինչ քայլեր են արվում այս ուղղությամբ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները նույնպես զիջում են Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչի վկայությունն է Ալիևի վերջին այցելությունը Բրյուսել և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տված բարձր գնահատականը Ադրբեջանի հետ համագործակցությանը:
Այս պատկերը մենք ունենք այն պայմաններում, երբ ՀՀ չորս բարձրաստիճան անձինք իրականացրել են 78 օտարերկրյա այց:
Ակնկալում ենք բարձրացրած հարցերին արձագանք՝ հաշվի առնելով.
- մինչև 2008թ. ԱԳՆ-ում գոյություն ունեցող ավանդույթը՝ անպատասխան չթողնել որևէ հրապարակում,
-Սերժ Սարգյսյանի հանձնարարականը «կառավարության անդամներին՝ հնարավորինի սահմաններում հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի շուրջ, ավելի ակտիվ լինել լրատվամիջոցներում և քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից հրապարակավ բարձրաձայնվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ տալու հարցում, հարկ եղած դեպքում նույն խնդրի վերաբերյալ արտահայտվել նորից ու նորից, դիտարկել այն մեկ այլ տեսանկյունից, եթե մեկ անգամ մեկնաբանելուց հետո էլի կրկնվում են հարցերը»:
Հ.Գ. ՀՀ ԱԳՆ տարածած հարցուպատասխանում հերթական անգամ հանդիպեցինք ԱԳ նախարարի անհասկանալի մտքերին. նա ասում է. «Գիտեք, որ դիվանագիտական հանդիպումների վերաբերյալ մամուլի համար հրապարակումներ են լինում՝ ըստ երկուստեք պայմանավորվածության»: Իրականում՝ ըստ պայմանավորվածության՝
հրապարակում մամուլի համար չի լինում, կամ
մամուլի համար հաղորդման հիմնական դրույթները համաձայնեցվում են:
Եթե չկա պայմանավորվածություն, ինչը տեղի է ունենում հանդիպումների ճնշող մեծամասնության ժամանակ, կողմն ազատ է հրապարակել հանդիպման ընթացքում իր դիրքորոշումները, մոտեցումներն ու մեկնաբանությունները: Զրուցակցի մտքերի մասին խոսելիս հարկ է լինել շրջահայաց և զգուշավոր: Խոսելով գոյություն չունեցող կարգի մասին՝ ԱԳ նախարարը մեզ հասկացրեց, որ չի ցանկանում տեղեկություններ փոխանցել նույնիսկ իր դիրքորոշումների վերաբերյալ:
Վլադիմիր Կարապետյան
Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Վլադիմիր Կարապետյան. «ԱԳ նախարարը մեզ հասկացրեց, որ չի ցանկանում տեղեկություններ փոխանցել նույնիսկ իր դիրքորոշումների վերաբերյալ»
Փետրվարի 22-ի մամուլի ասուլիս-տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը, փաստորեն, շրջանցել էր բոլոր այն հիմնախնդիրները, որոնց մենք անդրադարձել էինք՝ ներկայացնելով 2013 թ. արտաքին քաղաքականության ամփոփումը:
Մասնավորապես՝ Է. Նալբանդյանն ասել է. «Հայաստանը 2013թ. շարունակել է բարիդրացիական սերտ համագործակցությունը Իրանի ու Վրաստանի հետ»: Նա, այնուամենայնիվ, խուսափել է նշել` եթե ամեն բան նորմալ է, ապա ինչու Հայաստանը չի բարձրացրել երկաթուղու աբխազական հատվածի վերաբացման հարցը մեր հարևանների հետ շփումների ընթացքում: Տարբեր մակարդակի բազմաթիվ հանդիպումներ են եղել, սակայն մեր երկրի շրջափակումը ճեղքելուն ուղղված ամենակարևոր խնդրի մասին Է. Նալբանդյանը չի խոսել: Այս հարցի բարձրացումը մեր վրացի գործընկերների առջև միանգամայն արդարացված կլիներ՝ հաշվի առնելով.
1. Վրաստանի հավասարակշռված քաղաքականությունը տարածաշրջանում: Այս համատեքստում Հայաստանի շրջափակումը ամբողջացնող Ղարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղու վրացական հատվածի շինարարությունը լրացուցիչ հիմքեր էր տալիս ՀՀ իշխանություններին աբխազական երկաթգծի վերաբացման հարցը բարձրացնելու և հաջողության հասնելու հարցում: Նման պայմաններում Վրաստանի մերժումը՝ քննարկելու և լուծում տալու այս հարցին՝ կարող էր դիտարկվել որպես միակողմանի կողմնորոշում;
2.Վրաստանի նախկին վարչապետ Բ. Իվանիշվիլիի վերապահումները Ղարս-Ախալքալակ-Բաքու երկաթգծի շինարարության նպատակահարմարության վերաբերյալ: Հարկ է նշել, որ նախարար Զաքարեիշվիլին բազմիցս խոսել էր երկաթգծի աբխազական հատվածի վերաբացման օգտին:
3. Ռուսաստանի ակնհայտ (թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական)շահագրգռվածությունը դեպի Հայաստան գործող երկաթուղի ունենալու վերաբերյալ:
Նման լուրջ հիմքեր ունենալով՝ Հայաստանի ԱԳ նախարարը չի ներկայացրել նախարարության քայլերը շրջափակումից դուրս գալու վերաբերյալ:
Անհասկանալի էր նաև, թե ինչո՞ւ Ս. Սարգսյանը չի մասնակցել Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը այն պայմաններում, երբ նույն առիթով ներկա է գտնվել Իրանում: ԱԳ նախարարությունը չի բացատրել, թե ինչո՞ւ ազգային տոնի առթիվ Սերժ Սարգյսանը անձամբ ուղևորվում է Երևանում մի քանի դեսպանություններ, և երբեք չի գնացել Վրաստանի դեսպանություն՝ մեր ռազմավարական հարևաններին շնորհավորելու համար:
Շարունակելով շրջանցել անհարմար հարցերը` Է. Նալբանդյանը անտեսել է Իրանի հետ ապրանքաշրջանառության զգալի նվազման, Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջության անկման պատճառները:
Որևէ քաղաքակիրթ երկրում չես հանդիպի նման դեպք, երբ ԱԳ նախարարը, վիճակագրական վարչության աշխատակցի օրինակով, ամփոփիչ ասուլիսում 6 տարվա ընթացքում պաշտոնյաների այցելությունների, ստորագրված փաստաթղթերի թիվ հրապարակի՝ որպես ակտիվ գործունեության ցուցադրություն: Նա չի պատասխանում հարցին, թե ինչո՞ւ Եվրոպայի որևէ երկրի նախագահ չի այցելել Հայաստան 2013 թ., ինչո՞ւ Հայաստանը չկա տարածաշրջանային ոչ մի նշանակալի էներգետիկ, թե տարանցիկ ճանապարհների ծրագրում, ո՞րն է պատճառը ներդրումների՝ ավելի քան երկու անգամ կրճատման: Ի՞նչ արժեն այդ այցելությունները, եթե օտարերկրյա ներդրումների անկում է գրանցվում: Սրանք հերթական անպատասխան մնացած հարցերն են:
Բայց անգամ ԱԳ նախարարի թվաբանությունը չի դիմանում մեր հարևան պետությունների հետ համեմատությանը: Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ցուցանիշները մի քանի անգամ ավելին են: Միևնույն ժամանակ՝ Է. Նալբանդյանը, վստահաբար, կարող է մրցել որևէ երկրի գործընկերոջ հետ ուղևորությունների հաճախակիության ու աշխարհագրության հարցում:
ՀՀ ԱԳ նախարարը չի պատասխանել նաեւ հարցին, թե ո՞րն էր Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման նպատակը, երբ այն պատշաճ նախապատրաստված չէր, հետևաբար՝ չէր կարող օգուտ բերել հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգմանը: Ո՞րն էր պատճառը ևս մեկ անգամ աջակցելու Թուրքիայի ստի ու կեղծիքի քարոզչությանը և հանդիպելու մեկին, ով թշնամական քաղաքականություն է իրականացնում մեր պետության նկատմամբ:
Հանրությունը ակնկալում էր լսել ՀՀ ԱԳՆ բացատրությունները նաեւ այն հարցում, թե ի՞նչ է արվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Գործող իշխանությունները խնդիրը համարել են ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություն, սակայն 2013 թ. որևէ երկիր չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, նույնիսկ չի նախաձեռնվել ճանաչման գործընթաց որևէ երկրի խորհրդարանում: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հիմնովին տապալած արտաքին գերատեսչության ղեկավարի հինգ տասնյակ այցերը այս առումով էլ անպտուղ են եղել:
ԼՂ հակամարտության կարգավորման մասով նախարար Նալբանդյանը չի արձագանքել մեր դիտարկմանն առ այն, որ հակառակ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի այն դրույթի, որի համաձայն՝ նա խոստանում էր ապահովել ընդհանուր սահման Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, այսօր, ընդհանուր սահմանի փոխարեն, հայկական կողմը խոսում է Հայաստանը ԼՂՀ-ին կապող միջանցքի մասին:
Նկատենք նաև, որ չնայած ադրբեջանական կողմի՝ հրադադարի բազմաթիվ խախտումերին, մեր դիվանագիտությանը ոչ մի անգամ չի հաջողվել հասնել միջնորդների հայտարարությանը՝ ադրբեջանական ռազմական սադրանքները դատապարտելու վերաբերյալ: Է. Նալբանդյանը չի կարողացել ապահովել նույնիսկ մեր դաշնակիցների գնահատականը՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար դարձած սադրանքների վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ 2013 թ. գործունեության ամփոփման մեջ խոսվում է նաեւ «ԱՄՆ հետ Հայաստանի բարեկամական գործընկերության մասին, ինչին նաև նպաստել է ակտիվ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը»: Գործընկերության որակի մասին պետք է դատել արդյուքներով. ԱՄՆ մերժել է Հազարամյակի Մարտահրավեր ծրագրի (ՀՄԾ) միջոցով Հայաստանին օժանդակելու՝ ՀՀ Կառավարության հայտը: ՀՀ ԱԳՆ-ն, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը չեն կարողացել ապահովել դրական պատասխան ԱՄՆ իշխանություններից՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարությունը, այնուամենայնիվ, հույս ունեցել էր արժանանալ ՀՄԾ հավանությանը (այլապես հրապարակային չէին դիմի ամերիկյան կողմին):
Խոսվում է նաև Հայաստան-Եվրոպական Միություն ակտիվ համագործակցության մասին, և որպես արդյունք՝ ներկայացվում է Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը: Սա խայտառակ ձախողման պարտակման փորձ է, երբ 3 տարի բանակցություններից հետո տապալվում է Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Հայաստանը զրկվում է նախապես համաձայնեցված (դոնորների կոնֆերանս) աննախադեպ՝ 1 մլրդ եվրոյի հասնող աջակցությունից, հասցնում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը վերջին տարիների ամենացածր մակարդակի: Նման պայմաններում ավելորդ է նույնիսկ սպասել ՀՀ ԱԳՆ-ից որևէ արձագանք՝ մեր կողմից բարձրացված հարցերին:
Միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ համագործակցության մակարդակը զիջում է մեր հարևանների հետ նրանց մակարդակին: Ադրբեջանը ավարտեց իր պաշտոնավարումը որպես ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ՝ է՛լ ավելի ամրապնդելով իր դիրքերը ՄԱԿ-ում: Է. Նալբանդյանը որևէ խոսք չասեց Հայաստանի հավակնությունների մասին՝ ԱԽ անդամ դառնալու վերաբերյալ՝ հանրությունը տեղեկացված չէ թե ինչ քայլեր են արվում այս ուղղությամբ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները նույնպես զիջում են Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչի վկայությունն է Ալիևի վերջին այցելությունը Բրյուսել և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տված բարձր գնահատականը Ադրբեջանի հետ համագործակցությանը:
Այս պատկերը մենք ունենք այն պայմաններում, երբ ՀՀ չորս բարձրաստիճան անձինք իրականացրել են 78 օտարերկրյա այց:
Ակնկալում ենք բարձրացրած հարցերին արձագանք՝ հաշվի առնելով.
- մինչև 2008թ. ԱԳՆ-ում գոյություն ունեցող ավանդույթը՝ անպատասխան չթողնել որևէ հրապարակում,
-Սերժ Սարգյսյանի հանձնարարականը «կառավարության անդամներին՝ հնարավորինի սահմաններում հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի շուրջ, ավելի ակտիվ լինել լրատվամիջոցներում և քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից հրապարակավ բարձրաձայնվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ տալու հարցում, հարկ եղած դեպքում նույն խնդրի վերաբերյալ արտահայտվել նորից ու նորից, դիտարկել այն մեկ այլ տեսանկյունից, եթե մեկ անգամ մեկնաբանելուց հետո էլի կրկնվում են հարցերը»:
Հ.Գ. ՀՀ ԱԳՆ տարածած հարցուպատասխանում հերթական անգամ հանդիպեցինք ԱԳ նախարարի անհասկանալի մտքերին. նա ասում է. «Գիտեք, որ դիվանագիտական հանդիպումների վերաբերյալ մամուլի համար հրապարակումներ են լինում՝ ըստ երկուստեք պայմանավորվածության»: Իրականում՝ ըստ պայմանավորվածության՝
հրապարակում մամուլի համար չի լինում, կամ
մամուլի համար հաղորդման հիմնական դրույթները համաձայնեցվում են:
Եթե չկա պայմանավորվածություն, ինչը տեղի է ունենում հանդիպումների ճնշող մեծամասնության ժամանակ, կողմն ազատ է հրապարակել հանդիպման ընթացքում իր դիրքորոշումները, մոտեցումներն ու մեկնաբանությունները: Զրուցակցի մտքերի մասին խոսելիս հարկ է լինել շրջահայաց և զգուշավոր: Խոսելով գոյություն չունեցող կարգի մասին՝ ԱԳ նախարարը մեզ հասկացրեց, որ չի ցանկանում տեղեկություններ փոխանցել նույնիսկ իր դիրքորոշումների վերաբերյալ:
Վլադիմիր Կարապետյան
Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Աղբյուրը՝ ilur.am