Հին ֆիլմերից ես հիշում այդպիսի կադրեր. պատերազմի մեջ գտնվող երկրում ձմեռային ցրտաշունչ օրերին սայլեր ես տեսնում այս թաղում, մարդիկ ամաններն առած վազում են դեպի սայլերը ու սովալլուկ հայացքով ստանում իրենց կերակուրը:
Դե, «Սոմալիի որբերի» մասին էլ կադրեր ու լուսանկարներ ենք տեսել:
Ահավոր ծանր էր այսօր տեսածս պատկերը. Երեւանի երկու թաղամասերում Կարգին Հայկոն ճաշ էր բաժանում անապահով ընտանիքներին, միաժամանակ հարցազրույց էր տալիս, պատմում իր բարեգործության մասին:
Ապշեցուցիչն այն է, որ փլավն, աղցանն ու սուպն ստացող մարդիկ տեսախցիկներից չէին քաշվում, չէին թաքնվում, չէին ամաչում վերջապես: Հակառակը՝ հերթ էին կանգնել եւ սիրահոժար ստանում էին իրենց բաժինը ու շտապում տուն:
Էս ո՜ւր ենք հասել: Անշուշտ, երկրում աճող աղքատության ցուցանիշների մասին ծանոթանում ենք ոչ միայն փաստաթղթերից: Իրական կյանքում, մեր շուրջը, մեր հարեւանների շրջանում էլ տեսնում են իրական մարդկանց, ովքեր շատ վատ են ապրում, հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Աղբամանները փորփրող տարեցներն էլ մեր աչքի առաջ են: Բայց որ բանը կհասներ այնտեղ, երբ մարդիկ ստիպված կլինեին հենց փողոցում հերթ կանգնել ու ստանալ տաք կերակուր՝ դա ճիշտն ասած, դժվար էր պատկերացնել:
Բայց արդեն դա էլ է իրականություն: Դառը, ծանր, գորշ ու մռայլ իրականություն, որ ակնհայտ հակադրության մեջ է սեփական գործունեությունը կազմակերպելու համար միլիոններ վատնող, թանկարժեք կոստյումներով ու օծանելիքներով զուգված եւ օծված, թանկարժեք մեքենաներով շրջող կառավարության անդամների զեխ ու շենշող իրականության հետ:
Էլիտար առանձնասենյակներում կուշտ զկրտացող կառավարության դիմաց կյանքի այս հատակն է, որին տիրություն անելու գործն իր վրա է վերցրել Կարգին Հայկոն: Ով ընկերոջ հետ եւ իրենց հաշվին խոստանում է մի ամբողջ տարի, շաբաթ-կիրակի օրերին կերակրել 200 աղքատի:
Օրեր առաջ են հանել հրապարակի 40 միլիոնանոց տոնածառը ու Կարգին Հայկոն դրանից հետո դարձել է բարեգործ, կերակրելու է մարդկանց։ Ի դեպ, նույն այդ հրապարակում նույն այդ մարդիկ կարող են գալ ու լսել նունեեսայանների տասնյակ միլիոնավոր դրամներ արժեցող համերգը:
Մի տեսակ մղձավանջ է:
Կարգին Հայկոն մի քանի օրում գտել ու հաշվել է աղքատների թիվը, իսկ կառավարությունը դեռ նոր է ճշգրտում անապահովների թիվը, որ նրանց գազի գումարը փոխհատուցի: Կառավարության նիստում էլ վարչապետը մի հարյուր անգամ շեշտում է փոխհատուցման 31 դրամի մասին:
Իրոք, աբսուրդ է: Սերժ Սարգսյանը «մի կերպ» կարողանում է 180.000 դոլարանոց բուժման կուրսեր ընդունել Հարավային Կորեայում, Տիգրան Սարգսյանը տասնյակ հազարավոր դոլարներ է վատնում հատուկ ինքնաթիռով այս ու այն երկիր թռչելու համար, տարին մի քանի անգամ կառավարության մեքենաներն է փոխում նորերով, 17 միլիոն դոլար է մսխում «կով կթելու» դասընթացների վրա, բազմամիլիարդանոց վարկերի հետքն է կորցնում, գերատեսչական տոնական բանկետների վրա միլիոններ է ծախսում, ամենաանտրամաբանական նախագծերի համար պետբյուջեից «քյաշ» փողեր է դուրս գրում, իսկ 200 աղքատի կերակրելու գործն էլ պետք է իրենց վրա վերցնեն Կարգին Հայկոն եւ նրա ընկերը: Եվ, ի դեպ, բավական անհաճո գովազդային-թմբկահարվող արշավի տեսքով:
Դեռ բարեգործներն իրենց ձեռքից շերեփը ցած չէին դրել, անմիջապես համակիր մեկը հայտարարեց՝ «Թող օլիգարխները օրինակ վերցնեն Կարգին Հայկոյից եւ ոչ թե միայն ընտրությունների ժամանակ բարեգործություններ անեն»: Ափսոս, որ նման բան հայտարարողը չասաց, որ օլիգարխիան հենց այն իշխանական վերնախավն է (Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան և այլն), որի վարած քաղաքականության արդյունքում մեզանում շատացել է աղքատությունը։
«Կարգին» նախագիծ

Տխուր է, սարսափելի տխուր…
Կիմա Եղիազարյան