Աշխարհ

26.01.2014 01:26


Ընդդիմությունը մերժեց Յանուկովիչի առաջարկը

Ընդդիմությունը մերժեց Յանուկովիչի առաջարկը

Ինչպես տեղեկացրել էինք, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին առաջարկել էր Ուկրաինայի հումանիտար հարցերով փոխվարչապետի, իսկ «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկին՝ վարչապետի պաշտոնը։

Սակայն, «zn.ua» կայքի փոխանցմամբ, նրանք մերժել են այս առաջարկը։

«Մեր առաջարկների մեծ մասը Յանուկովիչը չընդունեց։ Նա միայն համաձայնեց համաներել ձերբակալված բոլոր ցուցարարներին և հունվարի 16–ին Վերին Ռադայի ընդունած օրենքում փոփոխություններ մտցնել։ Որոշակի պայմաններով պատրաստ է կառավարության հրաժարականին։ Դեռևս չի համաձայնում չեղյալ համարել բռնապետական օրենքները։ Իսկ մենք պահանջում ենք դա, պահանջում ենք նաև արդեն այս տարի նախագահական ընտրություններ անցկացնել»,–Մայդանում հայտարարել է Կլիչկոն։

Նա ընդգծել է, որ իրենք չեն ընկրկելու, պահելու են իրենց դիրքերը Մայդանում և մարզերում։

«Այստեղ խռովարարներ չկան։ Մենք խախաղ մարդիկ ենք, ովքեր պաշտպանում են իրենց իրավունքները։ Բանակցությունները շարունակվում են, բայց մենք չենք տրվի որևէ սադրանքի։ Շնորհակալություն բոլորիդ քաջության համար։ Փա՛ռք Ուկրաինային»,–եզրափակել է Կլիչկոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը