ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (տեսանելիությունը մոտ 500 մ), Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում (տեսանելիությունը` 10-50 մ), Թալին-Մարալիկ, Երասխավան-Վեդի (տեսանելիությունը` 100 մ) և Գորիս-Բերձոր (ԼՂՀ, տեսանելիությունը` 100 մ) ավտոճանապարհներին առկա է մառախուղ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են