Աշխարհ

27.01.2014 10:10


Հայտնի են 2013թ. «Grammy»–ի հաղթողները. լավագույն ռոք ալբոմ մրցանակը շնորհվել է «Led Zeppelin»-ին

Հայտնի են 2013թ. «Grammy»–ի հաղթողները. լավագույն ռոք ալբոմ մրցանակը շնորհվել է «Led Zeppelin»-ին

Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում հայտարարվել են 2013 թ. «Grammy» երաժշտական մրցանակի հաղթողների անունները։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ լավագույն ռոք երգ անվանակարգում հաղթել է Փոլ Մաքարթնին իր «Cut Me Some Slack» կատարմամբ։ Լավագույն ռոք ալբոմ մրցանակը շնորհվել «Led Zeppelin»-ին` «Celebration Day» կենդանի կատարման տեսագրության համար:

«Տարվա երգ» անվանակարգում հաղթել է 17-ամյա նորզելանդուհի Լորդի «Royals» ստեղծագործությունը։

Մրցանակաբաշխությանը 7 անվանակարգերում առաջադրված «Macklemore&Ryan Lewis» ռեփ դուետը ստացել է 4 «Grammy», այդ թվում` «Լավագույն ռեփ ալբոմ», «Լավագույն ռեփ ստեղծագործություն», «Լավագույն նոր կատարող», «Տարվա ռեփ կատարում»:

«Լավագույն R&B ալբոմ» է ճանաչվել Ալիշա Քիսի «Girl on Fire-ը», փոփ ալբոմ` Բրունո Մարսի «Unorthodox Jukebox»-ը:

Տարվա լավագույն տեսահոլովակ մրցանակը բաժին է հասել Ջասթին Թիմբերլեյքին և Jay Z-ին:

Այս խորագրի վերջին նյութերը