Լրահոս

27.01.2014 10:40


Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

Հունվարի 20-ին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել OSCE(ԵԱՀԿ)-ի`Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը: Այցի ընթացքում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը հանդիպումներ անցկացրեց Վրաստանի Արտաքին գործերի նախարարի և Համերաշխության ու քաղաքացիական իրավահավասարության նախարարի` Պաատա Զաքարեիշվիլիի հետ:
«Ես կարծում եմ, որ աններելի սխալ էր այն, որ ես չկարողացա խուսափել Աբխազիայի հետ պատերազմի սկսվելուց», -հունվարի 20-ին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն:
Հունվարի 20-ին Տնտեսության նախարարությունում պայմանագիր ստորագրվեց Վրաստանի Կառավարության և Ճապոնիայի միջև: Ստորագրված փաստաթղթի համաձայն` Ճապոնիայի Կառավարությունը Վրաստանին է տրամադրում 2 միլիոն դոլլար: Ըստ հաղորդված տեղեկության` Ճապոնիայի Կառավարության կողմից տրամադրված գումարը կուղղվի բնապահպանության բնագավառին վերաբերող նախագծերի իրականացմանը:
«Լարիի կուրսի անկման հետ կապված 2013թ.-ի հունվարի 1-ից երկրի բնակչությունը, որը դոլլարով պարտքեր ունի, կորցրել է մոտավորապես 713 միլիոն լարի: Այն մարդիկ, ովքեր բանկերում ավանդներ ունեին լարիով, կորցրել են 415 միլիոն լարի: Մարդիկ, ովքեր աշխատավարձ են ստանում լարիով, վերջին երեք ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել են ավելի քան 210 միլիոն լարի: Ինչ վերաբերում է պետությանը, լարիի արժեզրկման պատճառով, երկրի արտարժույթային պահեստը կորցրել է 320 միլիոն լարի», -հունվարի 20-ին հայտարարել է Միխայիլ Մաճավարիան:
Հունվարի 20-24-ին կայացավ Եվրախորհրդի մարդու իրավունքների լիազոր` Նիլս Մուժնիեքսայի այցելությունը: Այցելության ընթացքում մարդու իրավունքների հարցերով լիազորը հանդիպումներ անցկացրեց Վրաստանի Կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպումների ընթացքում Եվրո-կոմիսարը ծանոթացավ Վրաստանում մարդու իրավունքերի դրույթներին: Կառավարության անդամների հետ հանդիպումները փակ բնույթի էին: Հարկ է նշել, որ այցի ընթացքում, չնայած Վրաստանի Կառավարության կողմից բազմաթիվ խնդրանքներին, Եվրախորհրդի ներկայացուցիչը կտրականապես հրաժարվեց այցելել Վրաստանի կոնֆլիկտային հատվածները (Հարավային Օսեթիայի սահմանը և Աբխազիայի տարածաժրջանը ): «Ես արտահայտեցի իմ զարմանքը և հուսախաբությունը կապված այն բանի հետ, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների ներկայացուցիչը գալիս է Վրաստան և հրաժարվում այցելել այն շրջանները, որտեղ մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներն են գրանցվում: Ինձ համար, իսկապես, մեծ զարմանք էր, երբ Նիլս Մուժնիեքսը հայտնեց, որ չի պատրաստվում այցելել բռնագրավված և բռնագրավված գծին կից տարածքները», -հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

Վրաստանի նախագահը Թուրքիայում պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է Աբդուլա Գյուլի հետ: Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են երկու երկրների միջև փոխհարաբերությունները, խոսել են հետագա հեռանկարային համագործակցության մասին: Քննարկման ժամանակ Վրաստանի նախագահը նշել է, որ Թուրքիան Վրաստանի ռազմավար համագործակիցն է: Հանդիպման ընթացքում խոսակցությունը նաև վերաբերել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը: «Առաջին հերթին արժե նշել այն կարևոր միջազգային նախագծերը, որոնք մենք համատեղ իրականացնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այդ նախագծերն իրենց բովանդակությամբ գերազանցում են շրջանային մակարդակը և փաստացիորեն դառնում ամբողջ Եվրոասիական մայրցամաքի ձեռքբերումը», -հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Փետրվարի 11-12 Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովը: Ռազմական հանձնաժողովի այցը կղեկավարի կոմիտեի նախագահ գեներալ Կնուդ Բարտելզը: «Այս այցը Վրաստանին թույլ կտա բարձր մակարդակով քննարկել տարածաշրջանային ապահովության հետ կապված հարցեր, ռազմաքաղաքական թեմաներ և ՆԱՏՕ-Վրաստան փոխհարաբերությունները», -հունվարի 21-ին հայտարարել է գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:
Հունվարի 22-ին Գորիի շուկայում մեծ հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում վաճառողները լուրջ վնաս են կրել: Նրանք կասկածում են, որ հրդեհը պատահական չի եղել: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ իշխանությունները որոշել էին վերացնել Գորիի գյուղատնտեսական շուկան և տեղափոխել այն քաղաքի սահմաններից դուրս: Ինչի կապակցությամբ վաճառողները բողոքի ակցիա են կազմակերպել, որի ընթացքում ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև փոքր բախում էր տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցները փորձել են անցնել ոստիկանական խմբի միջով, ինչի արդյունքում տուժել է մեկ մարդ: Ինչպես նաև ցույցի մասնակիցներից երկու մարդ է ձերբակալվել:

Հունվարի 23-ին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հիմնադրել է «Քաղաքացի» ոչկառավարական կազմակերպությունը, տարածված տեղեկության համաձայն` կազմակերպության նպատակն է քաղաքացիական հասարակության ուժեղացումը:
Ամենայն Ռուսաց Պատրիարքը շուտով կժամանի Վրաստան: Այցի հստակ ժամանակը և պատվիրակության կազմը դեռևս հաղորդված չեն:
«Ուկրաինան Վրաստանի ընկերն է և համագործակիցը: Ուկրաինայում զարգացող դեպքերն ահավոր են: Հուսով եմ, որ Ուկրաինայի քաղաքական առաջնորդները, իշխանությունը և ընդդիմությունը կկարողանան համաձայնության ուղի գտնել: Մենք քննադատում ենք բռնությունը: Մենք բոլորս տեսանք, որ այնտեղ մարդիկ մահացան, և դա չի կարող մեզ չանհանգստացնել: Վրաստանի և Ուկրաինայի դրություններն ամբողջովին տարբերվում են, քանի որ Ուկրաինան որոշակի աստիճանով կախված է Ռուսաստանից: Այն դեպքում, երբ Ուկրաինան, եթե ոչ 100%, ապա 50%-ով կախված է Ռուսաստանից, Վրաստանի կախվածությունը դրանից շատ ավելի քիչ է: Դրանում է ամբողջ տարբերությունը», -հունվարի 24-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Վրաստանի Ազգային բանկը լարիի ամրապնդման նպատակով շարունակում է դոլլար վաճառել: Հունվարի 24-ին Ազգային բանկը արտարժույթի աճուրդում վաճառել է 40 000 000 դոլլար:
Հունվարի 24-ին 84 «կողմ» և 14 «դեմ» ձայնով Վրաստանի Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատեց «տեղական ինքնակառավարման մասին» կոդեքսի նախագիծը: Բացի այդ Խորհրդարանը որոշում է ընդունել, որ այդ կոդեքսի քննարկման շրջանակներում այլևս չեն քննարկվելու ընտրական կոդեքսին վերաբերող հարցերը: Խորհրդարանի հայտարարության համաձայն` ընտրական կոդեքսի փոփոխությունների հետ կապված բոլոր հարցերը սկզբում կքննարկվեն միջխմբակցային խմբում և միայն դրանից հետո կուսումնասիրվեն Խորհրդարանի կողմից: Հարկ է նաև նշել, որ «տեղական ինքնակառավարման մասին» կոդեքսի նախագիծը հաստատվել է առանց մունիցիպալ մարմիններում պաշտոնյաների քանակության ժամանակավոր սահմանափակմանը վերաբերող կետի: Վերջին ժամանակներս, այդ կետը դարձել է ամենավիճաբանական հարցերից մեկը. այդ պատճառով Խորհրդարանը որոշել է այդ կետի համար առանձին քննարկում անցկացնել, ինչից հետո կետը կվերադարձվի կոդեքսին:
Հունվարի 25-ին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպում անցկացրեց Սորոսի ֆոնդի նախագահի` Ժորժ Սորոսի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի Արտաքին գործերի և տնտեսության նախարարները:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը