Սիրիայի ԱԳՆ. «Ժնև-2»-ը միջոց է՝ խուսափելու արտաքին խաղացողների ներխուժումից
«Ժնև-2»-ը միջոց է՝ խուսափելու ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներխուժումից: Այս մասին, «ИТАР–ТАСС»-ի փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆեյսալ Մեքդադը:
«Մենք ուզում ենք ցանկացած թեմա քննարկել։ Մենք հույս ունենք, որ դա ճիշտ ուղի է, որպեսզի փրկենք Սիրիան պատերազմից, որի ակատանեսն ենք, և արտաքին խաղացողների ռազմական ներխուժումից՝ Թուրքիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների, որոնք ուզում են սպանել սիրիական ժողովրդին»,–ասել է նա։
Մեքդադն անդրադարձել է նաև ահաբեկչությանը՝ խիստ քննադատելով Թուրքիային և անձամբ վարչապետ Էրդողանին:
«Աշխարհի բոլոր ահաբեկիչները, որոնք Սիրիա են եկել, եկել են Թուրքիայով։ Էրդողանը պատասխանատու է Սիրիայում հեղված ամեն մի կաթիլ արյան համար»,–ընդգծել է Մեքդադը՝ նշելով, որ երկրում ավելի քան 80 երկրից ահաբեկիչներ են գործում: