Լրահոս

27.01.2014 12:36


Սիրիայի իշխանությունը խոստացել է Հոմսից բաց թողնել կանանց և երեխաներին

Սիրիայի իշխանությունը խոստացել է Հոմսից բաց թողնել կանանց և երեխաներին

Ժնևում բանակցությունների երկրորդ օրվա արդյունքում սիրիական իշխանությունները և ընդդիմությունը հասել են առաջին պայմանավորվածությանը՝ տարհանել Հոմսից երեխաներին և կանանց, որն արդեն տարուց ավելի է՝ իշխանական ուժերի ենթակայության տակ է: Այս որոշման մասին հայտնել է բանակցությունների միջնորդ, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին: Փոխանցում է «Բի-ԲԻ-Սի»-ն: Ըստ Բրահիմիի՝ դա փոքրիկ քայլ է, քանզի հույս կար կառավարության համաձայնությանը՝ մարդասիրական միջանցք բացելու Հոմսի բնակիչների համար: Բրահիմին հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների ու Կարմիր խաչի մարդասիրական պատվիրակությունը Հոմս կմեկնի երկուշաբթի: Բացի այդ, նա հայտարարել է, որ Դամասկոսի պատվիրակությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց ընդդիմության հետ՝ բացի երկրի ապագա կառավարության հարցից, ինչն ընդդիմությունը սկզբունքային է համարում:

«Բաշար Ասադը շարունակելու է նախագահ մնալ, քանի դեռ սիրիացի ժողովուրդն այլ բան չի որոշել: Սիրիայի ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրելու ընտրություններում, որոնք միակ ելքն են Սիրիայում ճգնաժամից», - ասել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Մեքդադը:

Այս խորագրի վերջին նյութերը