Լրահոս

27.01.2014 19:57


Թայլանդում բողոքի ցույցերի ժամանակ մահացել է ընդդիմության առաջնորդը

Թայլանդում բողոքի ցույցերի ժամանակ մահացել է ընդդիմության առաջնորդը

Երեկ Թայլանդում սպանել են բողոքի ակցիայի առաջնորդներից մեկին: Փոխանցվում է, որ ընդդիմության առաջնորդ Սուիխինին Թարաթինին սպանել են հանրահավաքի ընթացքում Բանգկոկից ոչ հեռու: Հայտնի է, որ Թարաթինը մահացել է գլխին, վզին և կրծքավանդակին ստացած հրազենային հարվածներից։ Մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ Սութխեփ Թխաուգսուբան պահանջել է, որ բանակն իր պաշտպանության տակ վերցնի բողոքարարներին: Հիշեցնենք, որ Թայլանդում հակակառավարական ցույցերը սկսվել են անցյալ տարվա նոյեմբերին: Բողոքների զոհ է դարձել ավելի քան ութ մարդ, ավելի քան 450–ը վնասվածքներ է ստացել: Հունվարի 21-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարված: Այս մասին փոխանցում է «segodnya.ua»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը