Կիրո Մանոյանը, որպես Ադրբեջանին զսպող լուծում, տեսնում է Արցախին բանակցային կողմ դարձնելը
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հավասարակշռված արտահայտությունները մեղսակցություն են Ադրբեջանի ավերիչ քաղաքականությանը:
Մանոյանն անհրաժեշտ է համարում ադրբեջանական դիվերսիոն գործողություններին միջնորդների կողմից պարզ գնահատական տալը և կեղծ հավասարակշռության հետևում չթաքնվելը.
–ՄԽ համանախագահները ճիշտ որակում չեն տալիս Ադրբեջանի սադրիչ գործողություններին և մեծացնում են ապակայունացման վտանգը տարածաշրջանում: Հայաստանի իշխանություններն էլ միշտ ուզում են դրական հասկացվել ու ընդունվել Արևմուտքի կողմից: Ալիևը հայտարարում է, որ հայկական հողերն Ադրբեջանի պատմական հողերն են, իսկ Հայաստանի դիվանագիտությունը բավարար հակազդեցություն ցույց չի տալիս,-ասել է նա։
Որպես Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպող լուծում՝ Մանոյանը տեսնում է Արցախին՝ որպես լիիրավ կողմ, բանակցությունների կողմ դարձնելը: Այլապես նա համոզված է, որ այսպես շարունակվելու դեպքումբանակցությունները շատ հեռու չեն կարող գնալ։
Նա նաև ճիշտ է համարում, որ հայկական դիվանագիտությունը սկսի ուղղակի քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման համար։
Կիրո Մանոյանը, որպես Ադրբեջանին զսպող լուծում, տեսնում է Արցախին բանակցային կողմ դարձնելը
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հավասարակշռված արտահայտությունները մեղսակցություն են Ադրբեջանի ավերիչ քաղաքականությանը:
Մանոյանն անհրաժեշտ է համարում ադրբեջանական դիվերսիոն գործողություններին միջնորդների կողմից պարզ գնահատական տալը և կեղծ հավասարակշռության հետևում չթաքնվելը.
–ՄԽ համանախագահները ճիշտ որակում չեն տալիս Ադրբեջանի սադրիչ գործողություններին և մեծացնում են ապակայունացման վտանգը տարածաշրջանում: Հայաստանի իշխանություններն էլ միշտ ուզում են դրական հասկացվել ու ընդունվել Արևմուտքի կողմից: Ալիևը հայտարարում է, որ հայկական հողերն Ադրբեջանի պատմական հողերն են, իսկ Հայաստանի դիվանագիտությունը բավարար հակազդեցություն ցույց չի տալիս,-ասել է նա։
Որպես Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպող լուծում՝ Մանոյանը տեսնում է Արցախին՝ որպես լիիրավ կողմ, բանակցությունների կողմ դարձնելը: Այլապես նա համոզված է, որ այսպես շարունակվելու դեպքում բանակցությունները շատ հեռու չեն կարող գնալ։

7or.am