Սիրիայի անցումային կառավարությունը պետք է ունենա բոլոր լիազորությունները
Սիրիայի անցումային կառավարությունը պետք է տիրապետի բոլոր լիազորություններին. Բաշար Ասադի անձը բացառվում է: Այս մասին հայտարարել է Ընդդիմադիր հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզեր Ակբիկը:
«Սիրիայում բախման պատճառը վարչակարգն է, –ընդգծել է նա,–այդ հարցը պետք է լուծել»:
Ակբիկը նշել է նաև, որ ներկայիս կառավարության մեջ կան մարդիկ, որոնց թեկնածությունը կարող է ընդունվել, քանի որ նրանք հանցագործություն չեն կատարել: Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը: