Լրահոս

27.01.2014 18:25


ՄԱԳԱՏԵ-ի փորձագետները չծրագրավորված ստուգումներ կիրականացնեն ուկրաինական ԱԷԿ-ում

ՄԱԳԱՏԵ-ի փորձագետները չծրագրավորված ստուգումներ կիրականացնեն ուկրաինական ԱԷԿ-ում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) փորձագետներն այս շաբաթ կժամանեն Ուկրաինա միջուկային էներգետիկայի օբյեկտներում չծրագրավորված ստուգումներ իրականացնելու նպատակով։

Ինչպես արդեն նշել էինք, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը զգուշացրել էր էներգաօբյեկտների պայթեցման սպառնալիքի մասին: Ուկրաինական ԶԼՄ-ն էլ հունվարի 24-ին հայտնել էր ծայրահեղականների կողմից «Ռովենսկի» ԱԷԿ-ը գրավելու հնարավոր վտանգի մասին: Էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին անմիջապես հանձնարարել է երկրի բոլոր միջուկային օբյեկտները հատուկ պահպանության տակ առնել։ Այս մասին փոխանցում է «РИА Новости»-ին:

Այս խորագրի վերջին նյութերը