Լրահոս

27.01.2014 20:44


Օլանդն ու Գյուլը հանդիպել են

Օլանդն ու Գյուլը հանդիպել են

Այսօր մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա։ Օդանավակայանում նրան դիմավորել են Եվրամիության հարցերով նորանշանակ պետնախարարը և Անկարայի նահանգապետը։ Իսկ իր նստավայրում Օլանդին ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը։ Հանդիպման մանրամասները կներկայացվեն մամուլի ասուլիսում։

Սա վերջին 22 տարվա մեջ Ֆրանսիայի նախագահի մակարդակով առաջին այցն է Թուրքիա։

Ի դեպ, Օլանդն իր այցի ժամանակ հանդիպելու է նաև Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ։

Նշենք նաև, որ նախօրեին ֆրանսահայ համայնքը Փարիզում բողոքի գործողություն է իրականացրել՝ ընդդեմ Թուրքիա Օլանդի պաշտոնական այցի։ Ցուցարարներն Օլանդից պահանջել են կատարել իր նախընտրական խոստումը և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման ուղղությամբ ջանքեր գործադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը