«Մինչ օրս շարունակում են տարբեր հետուստաալիքներով ցուցադրել «Կուտակային կենսաթոշակային» համակարգի վերաբերյալ հոլովակները»
Սահմանադրական դատարանը հունվարի 24–ին որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը մինչև քննության ավարտը։ Սակայն մինչ օրս շարունակում են տարբեր հետուստաալիքներով ցուցադրել «Կուտակային կենսաթոշակային» համակարգի վերաբերյալ հոլովակները։ Հիմա հարց է առաջանում, եթե օրենքի վերաբերյալ ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել, ինչու՞ է մեր պետական բյուջեից աստղաբաշխական գումարներ հատկացվում որոշ մասնավոր հեռուստաընկերությունների այդ հոլովակները ցուցադրելու համար։ Եվ սա այն դեպքում, երբ բազմաթիվ այլ դեպքերում ասում են բյուջեն սուղ է, գումար չկա։

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից