Լրահոս

28.01.2014 09:34


Այսօր նորանկախ Հայաստանի բանակի կազմավորման 22–ամյակն է

Այսօր նորանկախ Հայաստանի բանակի կազմավորման 22–ամյակն է

Այսօր Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձն է։

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեցին Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները:

1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ։

Այս խորագրի վերջին նյութերը